«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
• Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Հ․ Ներսիսյան, Դ․ Անհաղթի, Վ․ Սուրենյանց, Բաբայան, Ա․ Տիգրանյան, Վրթ․ Փափազյան, Չոլաքյան, Վարշավյան փողոցների, Կ․ Ուլնեցի փողոցի շենքերի և 1-63 անհատական տների, Ազատության պողոտայի և նրբանցքի, «Հաղթանակ» զբոսայգու։
• Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 45, 47, 49 փողոցների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարդացեք նաև
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ