Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ վարչապետի ստորագրությամբ, ստանձնել է ագրեսորի պիտակը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ. Շավարշ Քոչարյան

Նոյեմբեր 09,2022 15:12

Արցախի ինքնորոշումից Հայաստանի հրաժարվելը նշանակում է՝ Հայաստանն իր վրա վերցնում է ագրեսորի պիտակը՝ բոլոր վտանգավոր հետեւանքներով. «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքների կազմակերպած «Հայաստանի ինքնիշխանության մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ դիվանագետի, Ադրբեջանի քայլերը ցույց են տալիս, որ իրենք լծվել են՝ Հայաստանը, որպես ագրեսոր պետություն ներկայացնելու եւ ճանաչելու գործին ու ցավալին այն է, որ նրանց 100 տոկոսով օգնում են ՀՀ իշխանությունները: 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, բանախոսի գնահատմամբ, Հայաստանը՝ վարչապետի ստորագրությամբ, վերցրել է ագրեսորի պիտակը, քանի որ պարտավորվել է Ադրբեջանին վերադարձնել ինչ-ինչ տարածքներ. «Եթե վերադարձնում ես, ուրեմն՝ գրավել ես»:

Նա նկատեց, որ ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում Ադրբեջանն ասում է, որ խնդիրը պետք է լուծվի իր տարածքային ամբողջականության շրջանակում ՝ խեղաթյուրելով միջազգային իրավունքը, իսկ հայկական կողմը նախկինում դրան պատասխանել է ինքնորոշման իրավունքով. «Ես բազմիցս ասել եմ, որ խնդիրը պետք է լուծվի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա եւ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիայի պատասխանատվության շրջանակում։ Այսօր Ադրբեջանը ներկայիս իշխանության շնորհիվ ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց ՝ առաջ տանելով տարածքային ամբողջականության մասին թեզը եւ ագրեսոր անվանելով Հայաստանին»: Շավարշ Քոչարյանի դիտարկմամբ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր քայլերն ուղղված են դրան, եւ որքան մեծանում է այդ ճնշումը, այնքան ավելի կոշտ պահանջներ կարող են առաջ քաշվել։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930