Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն շատ դրական նշան է համարում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը

Նոյեմբեր 09,2022 15:24

«Ազատություն». Միացյալ Նահանգները շատ դրական նշան է համարում այն, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն են հրապարակել, երեկ ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Կարևոր է նշել, որ իր երկու գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցների հետ պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպումից հետո երկու երկրները համատեղ հայտարարությամբ հանդես եկան», – ասել է Փրայսը՝ ընդգծելով. – «Համատեղ հայտարարությունը այս երկու երկրների համատեքստում […] շատ դրական նշան է, որ երկրները կարող են համաձայնության գալ ոչ միայն համատեղ հայտարարության, այլև բուն հարցի շուրջ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930