Լրահոս
Օրվա լրահոսը

Կիմ Հեքիմյանը՝ առողջապահության նախարարի առողջապահական քաղաքականության հարցերով խորհրդական

Նոյեմբեր 09,2022 14:52

Առողջապահության նախարարությունն ուրախ է ողջունելու հանրային առողջապահության դոկտոր, պրոֆեսոր Կիմ Հեքիմյանին իր թիմում: Կիմը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի դասախոս է, հանրային առողջապահության ոլորտում VP&S ծրագրի տնօրենի տեղակալ, Հայաստանում ամերիկյան համալսարանի դասախոս:

Նա մասնագիտացած է մոր և մանկան առողջության պահպանման, հատկապես` սնուցման ոլորտում: Բժիշկ Հեքիմյանը նշանակվել է առողջապահության նախարարի առողջապահական քաղաքականության հարցերով խորհրդական։

«Սփյուռքի համագործակցության այս մոդելը նոր է: Կան հանրային առողջապահության փորձագետներ ամբողջ աշխարհից, որոնք համախմբվում են մեր երկրի համար հասանելի, անաչառ ու բարձրորակ ծառայությունների մատուցման նոր մտահղացումներ կենսագործելու համար»,-ասում է Կիմը:

Առողջապահության նախարարության հետ Կիմ Հեքիմյանի համագործակցությանը նպաստել են «ԱՊՐԻ Արﬔնիա» կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտը և «ՀԵՆԱՐ» հիմնադրամը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930