Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե վաղը դուք Երեւանից գնաք Եղեգնաձոր, Գորիս կամ Կապան, կգնաք «Ադրբեջանի տարածքով». Արթուր Խաչատրյանը՝ անկլավների մասին

Նոյեմբեր 09,2022 14:48

«Այս մարդիկ փորձում են կործանել Երրորդ հանրապետությունը՝ Արցախը կտրելով Հայաստանից։ Կոպիտ ասած՝ ձեռքերը լվանում են, Արցախը մենակ են թողնում Ադրբեջանի հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ Երրորդ հանրապետության հիմքում Արցախի եւ Հայաստանի միասնությունն է։

Նրա դիտարկմամբ, իրավիճակը վերադառնում է անհասկանալի 29 800 քառակուսի մետրի. «Բացատրեմ, նրանց համար, ովքեր տեղյակ չեն. սա չի ներառում անկլավներ: Եթե վաղը դուք Երեւանից գնաք Եղեգնաձոր, Գորիս կամ Կապան, կգնաք «Ադրբեջանի տարածքով»։ Խոսքը Երասխի, Տիգրանաշենի մասին է»: Նման իրավիճակ կստեղծվի նաեւ Վրաստան տանող ճանապարհին։

Ընդդիմադիր պատգամավորը ցավով է նկատում, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է համոզել հասարակության մի մասին, որ Հայաստանն այլ տարբերակ չունի, եւ սեփական փրկության համար անհրաժեշտ է զիջել Արցախը. «Դա է հասարակության պասիվության պատճառը։ Եթե Փաշինյանը չի կարող ինչ-որ բան անել, դա չի նշանակում, որ պետությունը չի կարող։ Կան երկրներ, որոնց համար կարմիր գծերը համընկնում են Հայաստանի կարմիր գծերի հետ, իսկ դա նաեւ Արցախն է»:

Ամեն դեպքում, Արթուր Խաչատրյանն իրատեսական չի համարում, որ մինչեւ տարեվերջ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրվի, թեկուզ այն պատճառով, որ իշխանությունները մտադիր են սահմանազատում իրականացնել. «Բայց եթե դա, այնուամենայնիվ, տեղի ունենա, դա կլինի ադրբեջանական զենքի տակ ստորագրված փաստաթուղթ: Ստորագրելը մի բան է, վավերացնելը՝ մեկ այլ բան։ Կարելի է կանխել, եթե ընդդիմությունը կարողանա մոբիլիզացնել հասարակությանը, եւ ժողովուրդը գիտակցի ողջ վտանգը։ Խորհրդարանում ձայների հարաբերակցությունը կարող է արագ փոխվել, մենք դա բազմիցս տեսել ենք, եթե ժողովուրդը դուրս գա փողոց»:

Գործընթացում հավաքական Արեւմուտքի ակտիվությանն ու շահագրգռվածությունն էլ անդրադառնալով՝ Արթուր Խաչատրյանն ասաց. «Արեւմուտքին պետք է, որ այստեղ հանգիստ լինի, հատկապես այն դեպքում, երբ Ուկրաինայում իրավիճակը լարված է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930