Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Գյումրու «Ստրոմմաշ» թաղամասում` Երևանյան խճուղի 141ա շենքի դիմաց։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից ճշտեցինք, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2009 թվականին ծնված դպրոցահասակ աղջկա։ Նա, բարեբախտաբար, չի մահացել։
«Գյումրի շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Արթուր Մանուկյանն Aravot.am-ին փոխանցեց, որ աղջկան` գանգուղեղային և կրծքավանդակի փակ վնասվածքներով, սրունքի կոտրվածքով, վերին և ստորին շրթունքների ու կզակի պատառոտված վերքով տեղափոխել են Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ