«Մեր նախկին հայտարարությունը, որ ընդդիմությունը խորհրդարանում պետք է լինի իր օրակարգով, այս պահի դրությամբ որեւէ բան չի փոխվել, կան տարբեր տիպի քննարկումներ, եթե լինի որոշում, ընդդիմությունն այդ մասին կհայտնի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին՝ կա՞ վերջնական որոշում ընդդիմության՝ խորհրդարան վերադառնալու մասին:
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ չի ցանկանում անձնավորել, թե ո՞վ է դեմ, ո՞վ՝ կողմ, բայց հայտարարեց, որ ինքը դեմ է ընդդիմության խորհրդարան գնալուն:
«Մենք ասել ենք, որ եթե գնանք խորհրդարան, ապա գնալու ենք առնվազն մեր օրակարգով, Հայաստանի ու Արցախի անվտանգությանը վերաբերող օրակարգերով կգնանք, որովհետեւ երկրի առաջնային խնդիրը դա է: Եթե լինեն որոշումներ, դրանց մասին դուք տեղյակ կլինեք»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ