Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Բաքուն ու Երևանը լրջորեն ձգտում են խաղաղության

Նոյեմբեր 09,2022 14:12

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրության միջոցով նոյեմբերի 8-ին մեկնաբանել է ԱՄՆ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների երեկ կայացած հանդիպումը Վաշինգտոնում:

Հաղորդագրության տեքստում մասնավորապես ասված է. «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 7-ին Blair House-ում հյուրընկալել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, որպեսզի նպաստի կայուն խաղաղության համաձայնագրի առաջմղմանը: Երեկվա հանդիպումը վկայում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը երկխոսության ակտիվացման ճանապարհով լրջորեն ձգտում են խաղաղության։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղության աջակցմանը», – նշված է ԱՄՆ պետքարտուղարության մամլո հաղորդագրությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930