Հայաստանի Եվրոպական համալսարանում կայացավ «Կրթության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողով, որի ժամանակ զեկուցումներով հանդես եկան աշխարհի շուրջ 10 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` Իտալիայից Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից, Իրանից։
Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջին- Շառլ Քեյլիսն, օրինակ, իր խոսքում անդրադարձավ առցանց դասապրոցեսներին, Google Classroom, Zoom հարթակներին:
Հայաստանից ի թիվս այլոց՝ ելույթ ունեցավ ԳԱԱ Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը: Նա էլ անդրադարձավ թանգարանի համալրմանը, ներկայացրեց թանգարանի գործունեությունը, իրականացվող միջոցառումները, տարիքային տարբեր խմբերի համար առաջարկվող ծրագրերը։
Ինչպես նշեցին համալսարանի ներկայացուցիչները եւ օտարազգի զեկուցողները` միջազգային գիտաժողովի նպատակն էր վեր հանել տեղական, տարածաշրջանային և գլոբալ հիմնախնդիրները, որոնք հրատապ լուծումներ են պահանջում և միտված են կրթության արդիականացմանը, կրթության նոր մարտահրավերներին գիտականորեն հիմնավորված և նորարարական լուծումներ գտնելուն։
Միջազգային գիտաժողովի նպատակն է վեր հանել տեղական, տարածաշրջանային և գլոբալ հիմնախնդիրները, որոնք հրատապ լուծումներ են պահանջում և միտված են կրթության արդիականացմանը, հասարակության զարգացման պահանջներին համապատասխանեցմանը և կրթության նոր մարտահրավերներին գիտականորեն հիմնավորված և նորարարական լուծումներ գտնելուն:
Հավելենք, որ գիտաժողովն ընթացավ մի քանի ուղղություններով, այդ թվում՝ արդյունահեն ուսումնառության սկզբունքների ներդրումն ուսումնական հաստատություններում, կրթության ժամանակակից կառուցակարգերը, կրթության չափանիշներին և ուղենիշներին ինտեգրման հիմնախնդիրները, որակի ապահովման արդի մարտահրավերները եւ այլն։
Նատալի ՄԻՆԱՍՅԱՆ