Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանաձորում շմոլ գազից թունավորված փոքրիկների վիճակն արդեն լավ է

Նոյեմբեր 09,2022 13:38

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ժամը 22:40-ի սահմաններում, շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն ընտանիքի 2 երեխաներ:

1 տարեկան աղջիկը եւ 2.5 տարեկան տղայի մոտ ախտորոշվել է թունավորում՝ շմոլ գազից: Ընդունելու պահին աղջկա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, տղայինը՝ միջին ծանրության:

Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ մարզի գլխավոր մանկաբույժ, մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Իշխան Անտոնյանի կողմից կատարվել են անհրաժեշտ բժշկական միջամտություններ, փոքրիկների վիճակը բարելավվելու նպատակով: Կատարվել է թթվածնաբուժություն եւ սիմպտոմատիկ բուժում:

Այսօր երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից: Փոքրիկները թունավորվել են իրենց տանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930