Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալիևի խոսքը ցուցմունք է իր դեմ՝ թե՛ իրավաբանական, թե՛ հոգեբանական տեսանկյունից. Տարոն Սիմոնյան

Նոյեմբեր 09,2022 13:34

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Արևելքի մեր հարևան պետության միջազգային հանցագործ բռնապետի ամբողջ խոսքը ցուցմունք է իր դեմ՝ թե՛ իրավաբանական, թե՛ հոգեբանական տեսանկյունից։

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ առումով պետք է արձանագրել, որ նա հայտարարում է՝
✅ պատերազմը սկսել է, իսկ ընթացիկ ու առաջիկա զինված բախումները հրահրել և իրականացնելու է ինքը (իր գլխավորությամբ) – (ագրեսիա հանցագործություն),

✅ հայերի էթնիկ զտումներ իրականացրել է ինքը (իր գլխավորությամբ) ֊ (մարդկության դեմ ուղղված հանցագործություն),

✅ հայ զինվորներին ու քաղաքացիական բնակչությանը խոշտանգել է ինքը (իր գլխավորությամբ) -(պատերազմական հանցագործություններ),

✅ հայերի հետքը Արցախից, հետո Հայաստանից մաքրելու է ինքը (իր գլխավորությամբ)- (ցեղասպանուություն)

✅ և այլն։

Այստեղ ուշագրավ է այն պետությունների վարքագիծը, որոնք ծափահարում և շնորհավորում են հանցագործին։ Մի տեղ գրենք՝ չմոռանանք։

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ առումով ևս կարևոր ցուցմունք է, քանի որ այս հանցագործն անընդատ ցիտում է, որ չի վախենում Հայաստանից, հայերից և նրանց օգնողներից։

Իսկ բոլոր հոգեբանները գիտեն, որ չվախենալու մասին անընդհատ խոսում են նրանք, ովքեր սարսափում են, հատկապես, եթե դու հանցագործ ես, գիտես, թե ինչ դաս է տվել քեզ հայ զինվորը, և ինչպիսի դաս պիտի ստանաս ոչ հեռավոր ապագայում նույն հայ զինվորի կողմից, ինչպես նաև գիտակցում ես, թե որքան հայ մարդ է երդվել ինքն իրեն ու հրաժարվել սեփական-անձնական կյանքից՝ հանուն հայ ազգի արժանապատվության վերականգնման:

Մնում է՝ շատ շուտ չսատկես, որ կիսատ մնացած դաստիարակությունդ ավարտին հասցվի…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930