Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի տալիս հարցի պատասխանը՝ այդ տարածքի մեջ մտնո՞ւմ է Արցախը. Վարդան Պողոսյան

Նոյեմբեր 09,2022 13:25

«Երբ այսօրվա իշխանություններն իջեցնում են նշաձողը եւ ելնում են նրանից, որ Ադրբեջանի ինքնիշխանությունը տարածվում է նաեւ Արցախի տարածքի նկատմամբ, իսկ դա միանշանակ հետեւում է այս տարվա սեպտեմբերի 27-ի, այսպես ասած, վաշինգթոնյան տարբերակից, իսկ կառավարության ղեկավարն իրեն իրավունք է վերապահում եւ ասում է, որ մենք հնարավորություն չունենք Արցախի ինքնորոշման իրավունքը մեր ռեսուրսներով պահպանելու, դա նշանակում է, որ այսօրվա իշխանություններն ուղղակիորեն արհամարհում են ՀՀ Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը, դրանցում ամրագրված այն պահանջները, որոնք իրավական են եւ քաղաքական շահարկման որեւէ տեղ չեն թողնում «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքների կազմակերպած «Հայաստանի ինքնիշխանության մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, Վարդան Պողոսյանը նկատեց, որ եթե որեւէ պետություն իր վրա է վերցնում ճանաչել այլ պետության տարածքային ամբողջականությունը, դա ընդամենը նշանակում է, որ ինքն իրավունք չունի որեւէ բռնի գործողություն ձեռնարկել մյուս պետության տարածքի նկատմամբ, այսինքն` դա ուժի չկիրառման սկզբունքի մի տարատեսակ է. «Տարածքային ամբողջականության սկզբունքը իր մեջ չի պարունակում այն հարցի պատասխանը, թե որն է հարեւան պետության տարածքը: Այսինքն՝ պատասխան չի տալիս այն հարցին, թե տվյալ պետության տարածքի մեջ X տարածքը մտնո՞ւմ է, թե՞ չի մտնում: Կոնկրետ Ադրբեջանի հետ կապված, եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է, որ նրանք իրենց վրա պարտականություն են վերցնում որեւէ բռնի ուժ չկիրառել հակառակորդ պետության տարածքը գրավելու համար: Բայց թե այդ տարածքի մեջ մտնո՞ւմ է Արցախը, թե՞ չի մտնում՝ տարածքային ամբողջականությունը ճանաչելը, այդ հարցին պատասխան չի տալիս: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ լռում են այն մասին, թե ո՞րն է Ադրբեջանի տարածքը, ո՞րն է Հայաստանի տարածքը, այդ ժամանակ ի հայտ են գալիս, այսպես կոչված, օժանդակ, լրացուցիչ փաստարկները, նշանները, թե ճանաչելով իրենք ի՞նչ են ենթադրել:

Ցավոք սրտի, այս պարագայում ՀՀ իշխանությունները դարձել են Ադրբեջանի փաստաբաններ եւ ասում են՝ երբ մենք 1991-ին ճանաչում էինք ընդհանրապես տարածքային ամբողջականության սկզբունքը, մենք այդ ժամանակ արդեն իսկ ճանաչել ենք՝ Արցախը Ադրբեջանի մաս է կազմել: Սա է ամբողջ ողբերգությունն. ըստ էության, երկրի իշխանություններն անցնում են թշնամու կողմը եւ 100 տոկոսով ընդունում են ադրբեջանական թեզերը, որ իբր, Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Սրանք տարբեր խնդիրներ ենք»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930