Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնակիցները վստահ են՝ կանանց ներգրավվածությամբ նոր նշաձողեր սահմանելու համար անհրաժեշտ է ներդնել կոշտ մեխանիզմներ. Աննա Հակոբյանը մասնակցել է «Ռեյկյավիկի գլոբալ ֆորում. կին առաջնորդներ» համաժողովին

Նոյեմբեր 09,2022 13:12

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Իսլանդիայի Հանրապետություն, որտեղ մասնակցում է «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով ամենամյա համաժողովին:

Այն անցկացվում է արդեն 5-րդ անգամ՝ մեկնարկը 2018-ին էր: Ֆորումը համախմբում է 85 երկիր ներկայացնող հարյուրավոր կանանց՝ ամենատարբեր ոլորտներից՝ քաղաքականությունից բիզնես, արվեստից գիտություն: Նպատակն է՝ բարձրացնել կանանց դերը հասարակական-քաղաքական կյանքում, ավելացնել կանանց թիվը ղեկավար պաշտոններում:

Վարչապետի տիկինը ներկա է գտնվել մի շարք պանելային քննարկումների՝ «Գոյության գինը», «Եկեք խոսենք մետատիեզերքից», «Մենթորությունը լավ է, հովանավորությունն ավելի լավ», «Վերաիմաստավորենք գումարը», «Գործունեության ուժը», «Աշխարհաքաղաքականության տարիքը», «Ժամանակակից քաղաք» խորագրերով:

Բանախոսների թվում էին «Մաստերքարտի» գործադիր փոխնախագահ Անն Քերնը, Իսլանդսբանկի գլխավոր գործադիր տնօրեն Բիրնա Էյնարստոդիրը, HTC ընկերության փոխնախագահ Հերլի Չենը, Binance-ի փոխնախագահ Ջոան Կուբբան, Եվրոպական կենտրոնական բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Դանիելա Շակիսը, Վերիտաս Վենչուրի գլխավոր գործադիր տնօրեն և հիմնադիր Վերա Ֆուտորյանսկին, Նոր Զելանդիայի խորհրդարանի անդամ, WPL դեսպան Ինգրիդ Լեարին և այլոք:

Պանելային քննարկումների բովանդակային օրակարգը ծավալուն էր, իսկ յուրաքանչյուր քննարկման անկյունաքարային հարցը կանանց դերի բարձրացումն է, սեռական բռնության բացառումը: Մասնակիցները վստահ են՝ կանանց ներգրավվածությամբ նոր նշաձողեր սահմանելու համար անհրաժեշտ է ներդնել կոշտ մեխանիզմներ:

Աննա Հակոբյանը կարճ զրույցներ է ունեցել «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» համաժողովի համահիմնադիր և խորհրդի նախագահ Հաննա Բիրնա Կրիստիանսդոթիրի, ֆորումի մասնակիցների, բանախոսների հետ, ներկայացրել է Հայաստանը՝ հույս հայտնելով մեկ օր նրանց տեսնել նաև Հայաստանում:

Ամենամյա այս ֆորումին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցում է արդեն երկրորդ անգամ, նախորդը 2019 թվականի նոյեմբերին էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930