Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սովորական բարիդրացիական հանդիպումների հարցում Բաքվի մտահոգություններն անհասկանալի են. Իրանի ԱԳՆ

Նոյեմբեր 09,2022 13:04

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին արձագանքել է Ադրբեջանի նախագահի մեկնաբանությանը Իրանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ:

«Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման, հարևանների հետ կապերի ամրապնդման վրա՝ անկախ այն հանգամանքից, թե այդ հարևանները միմյանց հետ ինչ հարաբերություններ ունեն»,- ասել  է Քանաանին:

Նա, այնուամենայնիվ, վերահաստատել է Իրանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում՝ կրկնելով, որ իրենք տարածքային ամբողջականության կողմնակից են:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է, որ սատարում է Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների տարածքային ամբողջականությունը և նրանց տարաձայնությունների խաղաղ լուծումը՝ հարգելով միջազգային իրավունքով սահմանված իրավունքները: Հենց այդ պատճառով էլ Իրանը դատապարտել է Ադրբեջանի տարածքների օկուպացումը և սատարել է դրանց ազատագրմանն ամենաբարձր մակարդակով»,- ասել է խոսնակը:

Քանաանին հիշեցրել է, որ արդեն երկու տարի է, ինչ Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաներն ամենատարբեր մակարդակներում հանդիպումներ են անցկացնում և կանգնած են խաղաղության և հաշտեցման ուղու վրա, մի բան, որն ունի Իրանի աջակցությունը, բայց սովորական բարիդրացիական հանդիպումների հարցում Բաքվի մտահոգություններն անհասկանալի են:

Նա բացատրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին զորավարժությունները ծրագրված են եղել և այդ մասին պաշտոնական խողովակներով նախապես համապատասխան ծանուցում ուղարկվել է հարևաններին:

«Կովկասյան խնդիրների լուծումն ընկած է ոչ թե արտատարածաշրջանային ուժերին դիմելու մեջ, այլ տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներում, և Իսլամական Հանրապետությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ օգնելու լուծելու երկու հյուսիսային հարևանների միջև առկա խնդիրները երկկողմ և եռակողմ ձևաչափերով և Թեհրանում վեցակողմ տարածաշրջանային նախաձեռնությունների տեսքով»,- հավելել է խոսնակը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930