Լրահոս
Օրվա լրահոսը

Զուիցերիոյ խորհրդարանի պալատներուն կոչ ուղղվեց որդեգրելու ՀՀ վրայ Ազրպէյճանի յարձակումը դատապարտող Ժընեւի նահանգային խորհուրդին բանաձեւը

Նոյեմբեր 09,2022 13:08

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը 19 հոկտեմբերին Լիբանանի մէջ Զուիցերիոյ դեսպանատան յղեց նամակ մը` խնդրելով հանդիպման ժամադրութիւն` քննարկելու համար Զուիցերիոյ Ժընեւ նահանգի նահանգային խորհուրդին կողմէ 14 հոկտեմբերին քննարկուած ու որդեգրուած «Հայաստանի գոյատեւման համար» բանաձեւը, որ Զուիցերիոյ դաշնակցային խորհրդարանին կոչ կ՛ուղղէր` դատապարտելու Ազրպէյճանի կողմէ Հայաստանի Հանրապետութեան վրայ գործուած յարձակումը, ձեռնարկելու քայլերու, որպէսզի Ազրպէյճանի գործողութիւնները չֆինանսաւորուին Զուիցերիոյ մէջ ազրպէյճանական ուժանիւթի վաճառքէն ստացուող եկամուտներէն:

Բացի ատկէ, բանաձեւը կոչ կ՛ուղղէր ճանչնալու Լեռնային Ղարաբաղի հայերու ինքնորոշման իրաւունքը եւ կարելին ընելու հայ պատերազմական գերիներու հայրենադարձման համար:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Զուիցերիոյ խորհրդարանի երկու պալատներու` Պետութիւններու Խորհուրդի նախագահ Թոմաս Հեֆթի եւ Ազգային խորհուրդի նախագահ Իրեն Քալինի յղած իր նամակներուն մէջ զօրակցութիւն յայտնեց Ժընեւի նահանգային խորհուրդին կողմէ որդեգրուած բանաձեւին եւ Զուիցերիոյ խորհրդարանի երկու պալատներուն կոչ ուղղեց որդեգրելու զայն` այդպիսով տէր կանգնելու եւ ջատագովելու խաղաղութիւնը, մարդու իրաւունքները, տագնապի խաղաղ լուծման եւ բռնի ուժի կիրարկման մերժման սկզբունքները, որոնք տարիներու ընթացքին դարձած են Զուիցերիոյ էութիւնը եւ մարմնաւորած անոր արտաքին քաղաքականութիւնը:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930