«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանը ժամանակին պարտվեց պատերազմում, կորցրեց տարածքներ, բայց շատ արագ գիտակցեց, որ ուժը, կարողությունը ոչ թե աշխարհից նեղանալու, ռազմավարական և ոչ ռազմավարական, բարեկամներ և թշնամիներ փնտրելու, դատապարտվածության մատնվելու, փակվելու, մեկուսանալու, ամփոփվելու մեջ է, այլ աշխարհի հետ ինտեգրվելու մեջ է, միջազգային տնտեսական և էներգետիկ անվտանգության համակարգերին կապվելու մեջ է։ Այդ գիտակցման հետ եկավ ուժ, գիտակցում և կարողություն։
Հայաստանը պարտվել է, կորցրել է տարածքներ, կորցրել է հազարավոր կյանքեր, այժմ իրավունք չունենք զիջել մեր կամքը, միտքը, սթափությունը․․․
Կրկին բարեկամներ և թշնամիներ ենք փնտրում այնտեղ որտեղ նրանք չեն եղել և չեն լինելու։ Հասուն քաղաքական միտքը պետք է ելնի այն կանխավարկածից, որ բոլորն են մեզ թշնամի, ում հետ հարաբերություններում մենք սուբյեկտ չենք, (և չենք էլ ձգտում լինել), այլ՝ օբյեկտ։
Կարդացեք նաև
Այն ինչ մենք անում ենք բանական մտքի, հայկական սթափ, ռացիոնալ, պետական շահով առաջնորդվելու կարողականություն ձեռք բերելու անհրաժեշտ գիտակցման հետ քաղաքական անհամարժեքության, կամ Հայաստանի դեմ դիտավորության դրսեւորում է: