Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններում առաջնայնություն է տրվում հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավորինս արագ կարգավորմանը. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 09,2022 11:39

Չնայած ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները զգալի ուշադրություն են հատկացնում արցախյան հիմնահարցի կարգավորման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի մշակման գործընթացին: Այստեղ պետք է արձանագրել, որ վերջիններս իրենց այդ առաքելությունն իրականացնում են միմյանցից առանձին, սակայն, ըստ էության, նույն լուծումների եւ կարգավորումների միեւնույն տրամաբանության մեջ: Դատելով հանդիպումների վերաբերյալ հրապարակվող տեղեկատվությունից՝ կարելի է ասել, որ կարգավորումների տրամաբանության ներքո ԱՄՆ-ում, ԵՄ-ում եւ ՌԴ-ում տեղի ունեցող հանդիպումներին արձանագրվող ձեռքբերումները լրացնում են միմյանց:

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների, ԱԳ նախարարների եւ աշխատանքային խմբերի յուրաքանչյուր հանդիպման ժամանակ շեշտվում են նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ ամրագրումները: Նախօրեին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով նույնպես արձանագրվեց այդ փաստը։

Երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներից մեկն էլ այն է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագացնել կարգավորման գործընթացը: Այդ մասին հիշատակվում էր նաեւ Սոչիում կայացած վերջին հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ: Ուշագրավ է, որ Միրզոյանի եւ Բայրամովի վաշինգտոնյան այցի համատեքստում ԱՄՆ պետքարտուղարը նույնպես հիշատակում է 1991 թ. անկախացման գործընթացը, ինչպես շեշտադրվել է Սոչիում:

Ստացվում է, որ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններում առաջնայնություն է տրվում հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավորինս արագ կարգավորմանը։ Բանակցությունների տրամաբանության մյուս առանձնահատկությունն այն է, որ խաղաղության հաստատման բանակցային շղթայից առանձնացվում է Արցախի Հանրապետության հիմնահարցը, ինչը տրամաբանական է, քանի որ այդ բարդ խնդրի լուծման համար տեւական քաղաքական բանակցություններ են անհրաժեշտ՝ բոլոր կողմերի ներգրավմամբ: Չնայած այսօր արագացված քայլեր են արվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, բայց անժխտելի ճշմարտություն է, որ տարածաշրջանում տեւական խաղաղության համար պետք է լուծվի արցախցիների իրավունքների հարցը, ինչն էլ կարմիր գծով երեւում է ընթացող գործընթացներում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930