Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Իշխանափոխության համար ցույցերը բավական չեն: Ցույցը ցուցանիշ է ընդամենը, որ կա դժգոհություն. Արեն Ապիկյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 09,2022 11:15

Հարցազրույց բիզնես խորհրդատու, Ռոբերտ Քոչարյանի համակիր Արեն Ապիկյանի հետ

– Շաբաթ օրը Դուք ներկա էիք Դիմադրության շարժման հանրահավաքին: 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած՝ ընդդիմությունը պարբերաբար նույն հռետորաբանությամբ բողոքի ակցիաներ է իրականացնում, սակայն էական փոփոխություն չի նկատվում:

– Մենք պետք է նախ հասկանանք, թե ինչ ենք ակնկալում այդ հանրահավաքներից:

– Օրինակ` իշխանափոխություն….

– Իշխանափոխության համար ցույցերը բավական չեն: Ցույցը ցուցանիշ է ընդամենը, որ կա դժգոհություն` ինչ-ինչ հարցերի վերաբերյալ: Կոնկրետ Դիմադրության շարժման վերջին հանրահավաքն Արցախի հարցի մասին էր: Ցույցի հիմքում իշխանափոխության հարց դրված չի եղել: Սա հասարակության մի ստվար զանգվածի եւ ընդդիմության պատասխանն էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված մարդկանց, որպեսզի նրանք տեսնեն` Հայաստանում բազմահազար մարդիկ համաձայն չեն այն հնարավոր զիջումների հետ, որոնց մասին պարբերաբար խոսում են իշխանավորները: Հանրահավաքի միջոցով նաեւ մեր արտասահմանյան գործընկերներին ցույց տվեցինք, որ Հայաստանում շատերը համաձայն չեն այն հնարավոր զիջումներին, որոնց շուրջ այսօրվա իշխանությունները բանակցում են Ադրբեջանի հետ: Ես այդ ցույցին չէի գնացել, օրինակ, իշխանափոխության անկնալիքով:

– Իսկ միայն իշխանությունների հետ համաձայն չլինելը, նրանց որոշումներին ընդդիմանալը բավակա՞ն են` 2018-ի ցույցերի արդյունքում տեղի ունեցավ իշխանափոխություն:

– Իհարկե, բավական չեն, սակայն ինձնից հասնում է այդ ցույցերին մասնակցելը, ես մասնակցում եմ: Դրանով ես արտահայտում եմ իմ անձնական դիրքորոշումը: Ցույցը կազմակերպվեց Արցախին աջակցելու համար, եւ ես այդ գաղափարի կողմնակիցն եմ: Ես համաձայն չեմ այն լուծումների հետ, որոնք այսօր մեզ են պարտադրում` «խաղաղության պայմանագիր» ասվածով: Ենթադրվում է, որ այսօր կա մի փաստաթուղթ, որտեղ քննարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ենթադրյալ խաղաղությունը, առանց Արցախի կարգավիճակի մասին հիշատակելու: Սա շատ վտանգավոր է, որովհետեւ ստորագրելով նման փաստաթուղթ՝ Հայաստանը դնում է Արցախի հարցի վերջակետը, իսկ մենք դեմ ենք նման պայմանագրերին, անկախ նրանից, թե դա որ կողմի միջնորդությամբ է կնքվելու` Ռուսաստանի՞, ԱՄՆ-ի՞, թե՞ այլ մեկի: Ցանկացած փաստաթուղթ, որի տակ պատրաստվում է ստորագրել Հայաստանի վարչապետը, պետք է իր մեջ ներառի Արցախի հարցը: Պետք է հասկանալ` ինչ կարգավիճակ է ստանալու Արցախը նոր փաստաթուղթ ստորագրելուց հետո: Ոչ մի դեպքում չենք կարող թույլ տալ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Արցախի հայերը պետք է ունենան իրենց ապագան ընտրելու հնարավորություն, իսկ դրա երաշխավորը պետք է լինի Հայաստանը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930