ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովի ընթացքում իր ելույթում համոզմունք հայտնեց՝ կուսակցության գործունեության արդյունքում Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է: Այդ մասին նա ասել է հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած համաժողովի ժամանակ:
Ուշագրավ է, որ նույն օրը տեղի են ունեցել ՔՊ վարչության ընտրություններ, որոնք հետո կասկածի տակ են դրվել հենց ՔՊ-ականների կողմից, տեղի է ունեցել վերահաշվարկ, ինչն էլ հանգեցրել է վարչության կազմի փոփոխության: Այսինքն՝ ստացվում է՝ Փաշինյանը խոսում է ընտրությունների կեղծման էջը փակելու մասին, սակայն հենց իր կուսակցության ներսում ընտրություններ են կեղծվում: Սա էլ նշանակում է, որ նրա հերթական խոսքերը կրկին իրականություն չդարձան. նա ստում էր:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։