Սկիզբը՝ այստեղ
6 պատճառ երեխաներին օդի աղտոտվածությունից պաշտպանելու համար
1․ Երեխաների թոքերը զարգացման գործընթացում են գտնվում, և աղտոտված օդը կարող է խաթարել կենսաբանական այդ պրոցեսը։
2․ Երեխաների օրգանիզմը նյութափոխանակության, դետոքսիկացիայի, օդում պարունակվող թունավոր նյութերի դուրսբերման ավելի քիչ հնարավորություններ ունի։
3․ Երեխաների գլխուղեղը նույնպես զարգացման փուլում է գտնվում, և աղտոտված օդում պարունակվող նեյրոտոքսիկ նյութերը կարող են բացասաբար ազդել երեխայի մտավոր զարգացման վրա։
Կարդացեք նաև
4․ Երեխաները իրենց մարմնի քաշի մեկ միավորի հաշվով ավելի շատ օդ են շնչում, քան մեծահասակները:
5․ Երեխաներն ավելի ակտիվ են։
6․ Հղիության շրջանում աղտոտված օդի ազդեցությանը ենթարկված կանանց մոտ մեծ է վաղաժամ ծննդաբերության ու ցածր քաշով երեխաներ ունենելու վտանգը։
Փակ տարածքներում երեխաներին օդի աղտոտվածությունից պաշտպանելու 6 եղանակ
1․ Մի՛ ծխեք փակ տարածքներում երեխաների ներկայությամբ։
2․ Օգտագործեք վառելանյութի ու տեխնոլոգիաների մաքուր տեսակները՝ սնունդ պատրաստելու, տունը ջեռուցելու կամ լուսավորելու համար՝ ընտրելով էլեկտրաէներգիան, բնական գազը, բիոգազը, արևային էներգիան․․․
3․ Ընտրեք սարքավորումներ, որոնք ունեն նվազագույն արտանետումներ։
4․ Սնունդ պատրաստեք լավ օդափոխվող տարածքներում։
5․ Խուսափեք կերոսինային լամպերից կամ վառարաններից սնունդ պատրաստելու կամ տարածքը լուսավորելու համար:
6․ Խուսափեք օդը թարմացնող սփրեյներից, քիմիական բաղադրությամբ բուրավետ մոմերի օգտագործումից։
Բաց տարածքներում երեխաներին օդի աղտոտվածությունից պաշտպանելու 5 եղանակ
1․ Մի այրեք կենցաղային ու գյուղատնտեսական թափոնները։ Հնարավորության դեպքում կոմպոստացրեք դրանք, կամ օգտվեք ձեր տարածքում գործող թափոնների հանձնման ու վերամշակման ծառայություններից։
2․ Մտածեք, թե ինչպես կարող եք նվազեցնել տրանսպորտային միջոցների արտանետումների բացասական ազդեցությունը ձեր երեխաների վրա։ Փորձեք խուսափել տրանսպորտային մեծ հոսքերից՝ նախապատվությունը տալով ավելի թեթև երթևեկությամբ փողոցներին։ Հեռու գնացեք, եթե տեսնում եք մեծ արտանետումներով մեքենա։
3․ Հետևեք երեխաների առողջությանը՝ ապահովելով նրանց առողջ սննդով, խաղերի, ֆիզիկական ակտիվության, իմունիզացիայի հնարավորություններով։
4․ Հետևեք օդի աղտոտվածության մակարդակին՝ ըստ անհրաժեշտության ժամանակին միջոցառումներ ձեռնարկելու համար (օրինակ՝ մնալ հաստատությունների ներսում)։
5․ Ձեր համայնքում խոսեք օդի աղտոտվածության բացասական հետևանքների մասին՝ բարձրացնելով ձեր շրջապատի տեղեկացվածության մակարդակը։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութի աղբյուր՝ ԱՀԿ