Լրահոս
Օրվա լրահոսը

Տնակային ավանի բնակիչներն ապրում են՝ մի օր սեփական տանիք ունենալու երազանքով

Նոյեմբեր 08,2022 23:23

Ինչպես տեղեկացրել էինք՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է լուծել աղետի գոտու բնակավայրերի խնդիրը: Ընդունվել է աղետի գոտու բնակավայրերի պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշումը:

Վանաձորում առկա Բուլղարական 1 եւ 2 տնակային ավանները, թեև համարվում են տնակային ավաններ, սակայն այս ծրագրում ընդգրկված չեն: Քանի որ դրանք արդեն իսկ ձեւավորված թաղամասեր են: Նախատեսվում են այս ավանները ներառել այլ ծրագրերում:

Շեստակովաների ընտանիքը տնակային ավանում է ապրում 1998 թվականից:  7 հոգուց բաղկացած ընտանիքը ապրում է մեկ հարկի տակ. «Պայմաններս նեղվածք է: Հիմա ներկա դրությամբ 7 հոգով ենք ապրում՝ 2 տղաներս, հարսներս, փոքր աղջիկս, թոռս: Մեզ դեկտեմբերին տուն պետք է տային, նկարահանել էին, հետո երեխես խնդիրներ ուներ, տանելու էի Ուկրաինա վիրահատության: Բայց կռիվը սկսվեց, ամուսինս էլ մահացավ նորից հետ եկանք, տուն էլ չստացանք», -ասում է տիկին Լենան ու նշում, որ այս պայմաններում ապրելու հետեւանքով տարբեր առողջական խնդիր ունեն. «Ես խնդիրներ ունեմ, երեխեքս խնդիրներ ունեն: 15 տարեկան աղջիկս ոտքի խնդիր ունի, վիրահատություն պետք է արվի: Նպաստ չենք ստանում, նոր անցած ամսվա ընթացքում եռամսյա նպաստ ենք ստանում, դրանով ո՞նց ապրենք: Թոշակ էլ չեմ ստանում»:

Տիկին Լենայի մյուս աղջիկը` Քրիստինեն, նույնպես այս թաղամասում է ապրում: Ապրում են ծայրահեղ պայմաններում, 2 երեխա ունի. «Տղաս 19 տարեկան է, եւ փոքր երեխա ունեմ: Տանիքից կաթում է, անձրեւների ու ձյան ժամանակ ահավոր է լինում: Խնդիրները շատ են: Կռիսները շատ են, շատ վատ վիճակում ենք ապրում»:

Շատերի պես, Քրիստինեի ընտանիքը նույնպես երազում է ապահով ու բարեկեցիկ կյանքի մասին: Այս պահին ընտանիքի կարիքները հոգում են պետության կողմից տրվող նպաստի միջոցով: Հաճախ նաեւ տղան է բանվորի աշխատանք կատարում, որ մորն ու քրոջը կերակրի:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930