Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաքրման աշխատանքներ Խուճապի վանքում

Նոյեմբեր 08,2022 21:45

ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի  և ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցների նախաձեռնությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել  Խուճապի վանքում, վանքի տարածքը մաքրվել է բուսաշերտից, աղբից։

Վանքը գտնվում է ՀՀ Լոռու մարզում, Լալվար լեռան հյուսիսային անտառոտ լանջին: Հնագույն կառույցը միանավ բազիլիկ եկեղեցին է (IX–X դդ.):

XIII դ. միանավ եկեղեցուց հյուսիս սրբատաշ ֆելզիտով կառուցվել է գլխավոր եկեղեցին, որն ունի զույգ մույթերով գմբեթավոր հորինվածք, գմբեթն ունի տասներկու նիստանի թմբուկ: Հարավային ավանդատանը պահպանվել են որմնանկարների հետքեր,  եկեղեցին հարուստ է արտաքին դեկորատիվ հարդարանքով։ Գլխավոր եկեղեցուն արևմուտքից կցվել է գավիթ-սրահը, հյուսիսից ու հարավից ավելացվել են երկայնական սրահներ: Գմբեթավոր եկեղեցու կառուցման հետ մեկտեղ XIII դ. վերանորոգվել է բազիլիկ եկեղեցին (հյուսիսից ու հարավից կցվել են երկայնական սրահներ, իջեցվել է բարձրադիր բեմի նիշը): Բազիլիկ եկեղեցուց հյուսիս պահպանվել է փոքր, կիսավեր մատուռ: Խուճապի վանքի պարսպապատ տարածքում պահպանվել են բնակելի և տնտեսական շինությունների ավերակները:

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարաններիվ և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930