Լեհաստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է անվտանգության, ամերիկյան, ասիական և արևելյան քաղաքականության հարցերով պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչի հետ:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ինչպես վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցելությունների, այնպես էլ տարբեր միջազգային հարթակների շրջանակներում երկկողմ հանդիպումների վերաբերյալ:
Անդրադառնալով տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի՝ ԱԽ քարտուղարը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է անվտանգային իրավիճակի վերաբերյալ Հայաստանի գնահատականներն ու մոտեցումները:
Կարդացեք նաև
Երկուստեք կարևորվել է Լեհաստանի որպես ԵԱՀԿ համանախագահող երկրի դերակատարումը տարածաշրջանային կայունությանը նպաստելու գործում: Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրության շրջանակին առնչվող այլ հարցեր:
Անվտանգության խորհրդի գրասենյակ