Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չունեմ կաշկանդվածություն, ես ինձ ճնշված չեմ զգում». Արթուր Ստեփանյան

Նոյեմբեր 08,2022 19:50

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Դատավորների միության փոխնախագահ, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանն ասաց, որ դատական իշխանությունում, այդ թվում՝ Դատավորների միությունում, իշխանություն-ընդդիմություն չկա, ամեն մեկը կարող է իր կարծիքն ունենալ, այդ թվում՝ դատավորը: Հարցին՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանր կալանավորմանը ինչպե՞ս եք վերաբերվում՝ նա պատասխանեց. «Ձեզ ո՞նց է թվում, ես պետք է այդ հարցին պատասխանե՞մ: Իրավունք չունեմ պատասխանել, ես էլ բացարձակ տեղեկություն չունեմ այդ քրեական վարույթի մասին»:

Դիտարկմանը, որ նաեւ աշխատակազմն է թիրախավորվում՝ Ստեփանյանը պատասխանեց. «Ես նախ ինֆորմացիայի չեմ տիրապետում՝ մեկ, երկրորդը՝ եթե տիրապետեի, ես կաշկանդված եմ օրենսդրությամբ այդ հարցին պատասխանել»:

Ինչ վերաբերում է քաղաքական ուղղվածության գործերին, իշխանությունների միջամտություններին, ընդդիմադիրների կալանավորմանը՝ Արթուր Ստեփանյանն ասաց. «Ես իմ մասով կարող եմ ասել, ես չունեմ կաշկանդվածություն, ես ինձ ճնշված չեմ զգում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930