Նոյեմբերի 6-ին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 29-ին մինչեւ նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Սպիտակ քաղաքի Նոր Խաչակապ բնակավայրի 1-ին փողոցի 47 հասցեում գտնվող իր՝ չբնակեցված շինությունից գողություն է կատարվել:
Արթուր Սաքունցը նշել է, որ պատուհանը հրել բացելու միջոցով մտել եւ գողացել են մեկ հատ «Մերկուրի» ապրանքանիշի ջեռուցման կաթսա եւ ընդհանուր 86 հատից բաղկացած ջեռուցման մարտկոցներ՝ պատճառելով շուրջ 750.000 դրամի վնաս:
Քննությունը վարում է Սպիտակի քննչական բաժինը: