Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվող գործընկերություն՝ արդարացված արդյունքով

Նոյեմբեր 08,2022 18:22

Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), շարունակում են հետևողական լինել էկոհամակարգի պահպանման հարցում: Տարիների գործընկերները զգալի հաջողություն են արձանագրել իրականացրած ծրագրերի արդյունքում: Կազմակերպությունների ղեկավարները հերթական շրջայցով եղել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR), որը մասնավոր պահպանվող առաջին տարածքն է Հարավային Կովկասում:
Շուրջ երկու տասնամյակ իրականացված հետևողական ու նվիրված աշխատանքը ցանկալի արդյունք է տվել: 300 հեկտար փոքր, բայց կարևոր հողատարծքից հիմք դրված կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն այժմ Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը ներկայացնող 30 000 հեկտար ապաստարան է: Հերթական ծառատունկը ոչ միայն հաջողված գործընկերության շարունակության խորհրդանիշ է դարձել, այլև՝ էկոկրթական ծրագրի կարևոր բաղադրիչ: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, տարիներ շարունակ իրականացվել  է ծառատունկ, ստեղծվել են էկոկրթական ակումբներ, կազմակերպվել բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը միտված տեղեկատվական արշավներ:

«Որևէ ծրագրում կրթական բաղադրիչի առկայությունը երաշխավորում է երկարաժամկետ հաջողություն: Վաղվա սերունդը պետք է հնարավոր խնդիրների լուծմանը պատրաստ լինի ոչ թե դրանց առճակատվելուց հետո, այլ՝ միշտ: Երկրի էկոհամակարգի պահպանումը պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված ընտրությունը: Ի վերջո, եթե մենք խոսում ենք առողջ ապրելակերպի մասին՝ ջանքեր պետք է գործադրենք այդ միջավայրի ձևավորման համար: Վիվա-ՄՏՍ-ն այդ արժեհամակարգի կրողն է՝ իր աշխատակիցների և բաժանորդների գիտակցված ընտրության և նվիրման շնորհիվ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Շրջայցի հաջորդ վայրը եղել է տարածքում ստեղծված ջերմատունը, որտեղ անտառվերականգնման նպատակով աճեցվում են բնիկ ծառատեսակներ: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR), առանձնահատուկ նշանակություն ունի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC): Հենց այստեղ են հիմնադրամի ջանքերով անազատության դաժան պայմաններից փրկված արջերը վերականգնվում և հարմարեցվում վայրի բնություն ազատ արձակվելուն/վերադառնալուն կամ իրենց հետագա կյանքը վայրի բնությանը մոտ պայմաններում անցկացնելուն։

«Ոչ մի բնագավառում այդքան շատ հետադարձ էներգիա հնարավոր չէ ստանալ, որքան՝ բնապահպանության: Որովհետև տեսնում ես իրենց ներուժն ու եռանդը նվիրաբերած մարդկանց աշխատանքի արդյունքը. բնականոն, օրգանիկ ձևով աճող անտառներ, ապահով կենդանիներ: Հաջողության ճանապարհը բավականին երկար է եղել: Շատ կարևորում եմ Վիվա-ՄՏՍ-ի ներկայությունը մեր նախագծերում։ Շուտով նշելու ենք հիմնադրամի քսանամյակը: Հենց առաջին քայլերից, կազմակերպությունը եղել է մեր կողքին, և երբ եկանք այս տարածք, ոչինչ չկար: Այս ծառերի փոխարեն ամայի տարածք էր: Չկային այն միջոցները, որոնք կարող էին արջերին փրկել, որոնց շնորհիվ անտառապահները կկարողանային վայրի կենդանիների տեղաշարժն ու որսագողությունը կանխող մշտադիտարկումն իրականացնել: Համագործակցության արդյունքում, հիմնադրամը ստեղծել է կայուն կառավարվող մոդել: Այդ ամենն այն կազմակերպության  շնորհիվ, որը հավատաց մեր երազանքին, եղավ մեր կողքին և ում հետ մենք մինչև այսօր շարունակում ենք հաջողությամբ համագործակցել»,- ասել է Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Գործընկեր կազմակերպության ղեկավարները հետևել են էկոակումբի դասընթացներից մեկին, ինչպես նաև տարածքում տեղադրված թակարդ-տեսախցիկների աշխատանքին: Կենդանիների մշտադիտարկումն իրականացվում է հենց դրանց միջոցով. հստակ կոորդինատներով՝ առցանց փոխանցվող տվյալների շնորհիվ: CWR տարածքում տեղադրված թակարդ տեսախցիկները Հայաստանի բնաշխարհի և կենդանական աշխարհի պահպանման գործում կարևոր արդյունք արձանագրել էին դեռ 2013 թվականին. դրանք ֆիքսել էին հայտնի եռոտանի  հովազին, իսկ ավելի ուշ՝ վերջերս, Նովա անունով հովազին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930