Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի դռնապահ Օ․ Հ․-ն հայտնել, որ նույն օրը քոլեջում անհայտ անձը հայհոյանքներ է հնչեցրել իր և Բլեյանի հասցեին ու փախել:
ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Գ․Բ․-ն, տվյալները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Դռնապահից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է նախաքննություն: