Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա կատարած հարձակման հետևանքները, ռազմագերիների արտադատական մահապատժի դեպքերը

Նոյեմբեր 08,2022 17:57

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը Բրյուսելում համանախագահել է ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 12-րդ նիստը:

Նախարարի տեղակալը նիստի բացմանը ներկայացրել է 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա կատարած հարձակման հետևանքները, քաղաքացիական բնակչության թիրախավորումը, հայ զինծառայողների նկատմամբ առանձնակի դաժան վերաբերմունքի և խոշտանգումների, հայ ռազմագերիների արտադատական մահապատժի դեպքերը:

Արմենուհի Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի՝ ամեն տարի փոխարինաբար Երևանում և Բրյուսելում անցկացվող նիստերը: Նշված Ենթակոմիտեն լավագույն հարթակ է հանդիսանում Եվրոպական միությանը ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում ընթացքի մեջ գտնվող մի շարք, մասնավորապես՝ դատական և իրավական, կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի, փողերի լվացման, կիբեռհանցագործության դեմ պայքարի, իրավապահ մարմինների և հանցագործությունների կանխարգելման և այլ ուղղություններով ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկված և ընթացքի մեջ գտնվող քայլերը:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ենթակոմիտեի նիստերը ավելի են ամրապնդում և խորացնում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առկա սերտ համագործակցությունը: Հարությունյանը ելույթում անդրադարձել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող՝ դատական և իրավական բարեփոխումների ընթացքին, դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների թափանցիկությանը, GRECO-ի հանձնարարականների կատարմանը, Ներքին գործերի նախարարության հիմնման գործընթացին, պարեկային ծառայության գործունեությանը, հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատությանը, իրավաստեղծ ոլորտի առաջնայնություններին, ՀՀ արդարադատության ակադեմիայում նոր օրենսդրության շրջանակներում իրականացվող դասընթացներին:

ԵՄ գործընկերները ողջունել են արդարադատության ոլորտի բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել աջակցելու դրանց շարունակականությանը: Հարությունյանը նախօրեին մասնակցել է նաև ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստին։

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930