Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ռուս խաղաղապահ առաքելությունը Ղարաբաղում գտնվում է ժամանակավոր, և այդ առաքելության ժամկետները սահմանված են 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությամբ:
«Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը: Նրանք պետք է իմանան, որ կրակի հետ խաղալը թանկ կնստի իրենց վրա»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում զինվորականների առջև:
Նրա խոսքով՝ վերջին երկու տարիների իրադարձությունները ցույց են տվել, որ Ադրբեջանը պատրաստ է դիմակայել Հայաստանի «սադրանքներին»:
«Այս տարվա իրադարձությունները՝ «Փառուխ», «Հատուցում» օպերացիաները՝ սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանին, այս ամենը պետք է դաս լինի Հայաստանի համար: Մենք տալիս ենք այդ դասը և հույս ունենք, որ ի վերջո նրանք կհասկանան, կզբաղվեն իրենց ներքին հարցերով և կդադարեն աչքը տնկել մեր տարածքի՝ Ղարաբաղի վրա: Ղարաբաղը մեր հողն է»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Առաջինը դու ես խաղացել կրակի հետ, հենց դա թանկ կնստի քո վրա։ Արցախցիները չկոտրվող ու համառ ժողովուրդ են, դու ժամանակից շուտ մի ուրախացի։ Տեղյակ ենք պահում, Հադրութն ու Շուշին մի օր հետ ենք բերելու և մատդ մնալու է ….