Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Ումար Կրեմլյովը Դուբայում կայացած մամուլի ասուլիսում հաստատել է, որ մարզաձեւի 2023 թվականի տղամարդկանց աշխարհի առաջնությունը կկայանա մայիսի 1-ից 14-ը՝ Տաշքենդում:
Կրեմլյովը վստահություն է հայտնել, որ աշխարհի առաջնությունը Ուզբեկստանում կընթանա ամենաբարձր մակարդակով, որը լավագույններից մեկը կլինի պատմության մեջ եւ օրինակելի կդառնա բազմաթիվ երկրների համար:
Ումար Կրեմլյովը նաեւ ավետել է, որ առաջին անգամ սահմանվել է աշխարհի առաջնության ռեկորդային հիմնադրամ՝ $ 5,2 մլն. եւ որ յուրաքանչյուր քաշային կարգում չեմպիոնը կստանա $ 200 հազար, արծաթե մեդալակիրը՝ $ 100 հազար, բրոնզե մրցանակակիրը՝ $ 50 հազար:
Ումար Կրեմլյովը դեռ Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնության ժամանակ էր հայտարարել, որ բռնցքամարտում մարզիկների համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանց համար աշխարհի առաջնությանը մասնակցելն ավելի ցանկալի լինի, քան նույնիսկ օլիմպիական խաղերին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ