Հաջորդ տարի Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի ռեկորդային ցուցանիշի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ադրբեջանի պետական բյուջեն հաջորդ տարի կհասնի ռեկորդային մակարդակի, այդ թվում՝ ռազմական ծախսերին ուղղվող միջոցները: Կարելի է հարցնել՝ ինչո՞ւ, պատերազմն ավարտվել է, անցել է երկու տարի: Պատասխանը շատ պարզ է: Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը: Հայաստանում առաջ են գալիս ուժեր և շրջանակներ, որոնք չեն ցանկանում հաշտվել պատերազմի արդյունքների հետ»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում զինվորականների առջև:
Ալիևն ընդգծել է, որ Հայաստանը չի կատարել 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և լիարժեք դուրս չի բերել իր ուժերը Ղարաբաղից:
«Հայաստանը մեզ չի տրամադրել Զանգեզուրի միջանցք և պարբերաբար ռազմական սադրանքներ է իրականացնում մեր նկատմամբ: Իհարկե, մենք պետք է պատրաստ լինենք, և մենք պատրաստ ենք»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ