Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի, մարզիչներ Արտյոմ Սիմոնյանի, Արթուր Ուլիխանյանի, Արթուր Մելքումյանի ղեկավարությամբ եւ բժիշկ Հարություն Պռազյանի վերահսկողությամբ ուսումնամարզական հավաքի վերջին օրերն է անցկացնում Իսպանիայի Ալիկանտե քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ:
Ըստ նախնական տեղեկությունների, աշխարհի առաջնությանը մասնակցելու համար գրանցվել է արդեն ավելի քան 460 բռնցքամարտիկ, ինչը նշանակում է, որ մեդալակիր դառնալը, առավել եւս չեմպիոնի կոչումը նվաճելը շատ դժվար է լինելու:
Մրցավայր մեկնելուց առաջ Վազգեն Բադալյանը հայտարարել է, որ հավաքականը համալրվել է 11 քաշային կարգերի բռնցքամարտիկներով, որոնց մեջ կան նաեւ եվրոպական մակարդակի մեկնարկների մրցանակակիրներ:
Իսպանիայի ռինգում Հայաստանը կներկայացնեն. 51 կգ՝ Թումաս Թովմասյան, 54 կգ՝ Գոռ Ազիզյան, 57 կգ՝ Մանվել Պետրոսյան, 60 կգ՝ Էրիկ Իսրայելյան, 63,5 կգ՝ Արթուր Մկրտչյան, 67 կգ՝ Արես Հակոբյան, 71 կգ՝ Գարիկ Անտոնյան, 75 կգ՝ Ալիկ Հովհաննիսյան, 80 կգ՝ Համլետ Ադամյան, 86 կգ՝ Աղվան Ալեքսանյան, 92 կգ՝ Ավետիք Հովակիմյան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ