Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Հայաստանը չկատարի ստանձնած պարտավորությունները, անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք. Ալիև

Նոյեմբեր 08,2022 16:58

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենց համբերությունն անսպառ չէ, և եթե Հայաստանը չկատարի իր ստանձնած պարտավորությունները, իրենք ստիպված կլինեն անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:

«Մենք կատարում ենք 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները: Մենք դրանք կատարում ենք արդեն երկու տարի, բայց արդյոք դրանք կատարո՞ւմ է Հայաստանը: Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո նա (Նիկոլ Փաշինյանը- խմբ.) պարզապես վախեցավ, որ կատարել է այդ դրույթները և առանց մեկ կրակոցի մեզ է վերադարձնել օկուպացված Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները»,- ասել է Ալիևը Շուշիում՝ ելույթ ունենալով զինվորականների առաջ:

Նա նաև ասել է, որ այդ իրադարձություններից հետո Փաշինյանը ժամանակ է ձգում:

«Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ այդ պարտավորությունը լիարժեք չի իրականացվել: Ի՞նչ են անում հայ զինծառայողների Ղարաբաղում: Մեր համբերությունն անսահման չէ, և ես ցանկանում եմ ևս մեկ անգամ զգուշացնել, որ եթե այդ պարտավորությունը չկատարվի, Ադրբեջանն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի»,- ասել է Ալիևը:

Անդրադառնալով իր ձևակերպմամբ «Զանգեզուրի միջանցքին»՝ Ալիևը նշել է, որ դա բացելը Հայաստանի պարտավորությունն է, քանի որ նա այդպիսի պարտավորություն ստանձնել է:

«Երկու տարի մենք ձեռք չենք տալիս Լաչինի միջանցքով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ տեղաշարժվող մեքենաներին: Մենք հավատարիմ ենք ազատ տեղաշարժման մեր պարտավորություններին: Հայաստանը նաև պարտավորվել է ապահովել ճանապարհային հաղորդակցություն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Անցել է երկու տարի, տեխնիկական-տնտեսական հիմքեր չկան, չկա որևէ տեղաշարժ, ո՛չ երկաթուղային, ո՛չ ավտոմոբիլային: Եվ ինչքա՞ն երկար մենք կարող ենք սպասել»,- ասել է նա:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930