Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը Երևանին կոչ է արել ժամանակ չձգել և ստորագրել պայմանագիրը

Նոյեմբեր 08,2022 16:32

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել Երևանին ժամանակ չձգել բանակցություններում և ստորագրել խաղաղության պայմանագիրը:

«Եթե Հայաստանը ցանկանում է վարել բարիդրացիության քաղաքականություն, առաջին հերթին պետք է իրականացնի 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները: Հայաստանը պետք է անկեղծ լինի Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում: Հայաստանը չպետք է արհեստականորեն ժամանակ ձգի, չպետք է սպասի ինչ-որ հրաշքի, որ ինչ-որ մեկը կգա և կպայքարի իրենց փոխարեն: Ոչ մեկը չի գա և չի կռվի նրանց փոխարեն»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով ադրբեջանցի զինվորականների առջև:

Նա հավելել է, որ Ադրբեջանը «խաղաղություն է ուզում, ոչ թե պատերազմ»: «Մենք խաղաղություն ենք ուզում, բայց արդարացի խաղաղություն: Պահանջները, որոնք մենք առաջ ենք հաշում, արդարացի են, հիմնված են միջազգային իրավունքի վրա, և խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի այդ պայմանների հիման վրա: Եթե Հայաստանը կամք ցուցաբերի, ապա այն կստորագրվի, եթե ոչ՝ ապա չի ստորագրվի: Կյանքը ցույց կտա՝ ինչ կլինի հետո»,- ասել է Ալիևը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930