«Լիդիան Արմենիա» ընկերության փաստաբան Սայադ Բադալյանը ՀՀ Վարչական դատարանում նոյեմբերի 7-ին կայացած նիստի ժամանակ, պատասխանելով հայցվոր կողմի փաստաբաններ Հայկ Ալումյանի և Նազելի Վարդանյանի հարցերին, ասաց, որ ապացույցներ չունի այն մասին, որ հայցվոր կողմից ներգրավված Էնն Մայեստը դատարանով ապացուցված կոռուպցիոն գործարքի մեջ է ներգրավված եղել։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին Սայադ Բադալյանը հայտարարել էր, որ հայցվոր կողմի փորձագետը Էկվադորում կոռուպցիոն գործարքի մեջ է ներքաշված եղել և իր կողմից տրամադրված փորձագիտական եզրակացությունները չեն կարող հավաստի և վստահելի լինեն։
Պրն Բադալյանի նախորդ նիստին հնչեցրած խոսքը հետևյալն էր․ «Ցանկանում եմ հատկապես կրկին անդրադառնալ այդ եզրակացությանը հիմնականում վկայակոչում է Էնն Մայեստի մասնագետի, այսպես կոչված կարծիքները, որը փաստաթղթերի զեկույցների հիմնական կազմողներից է և այս փաստաթուղթը, որ ներկայացրել եմ դատարանին որոշակի անդրադարձ կա նաև նրա որակավորմանը, նրա անցած մասնագիտական գործունեությանը և այլն։ Այստեղ ներկայացրել ենք մեր բովանդակային դիրքորոշումը էն Մայեստի կազմած դիրքորոշումների վերաբերյալ, նաև ուզում եմ որոշակի ինֆորմացիա հրապարակել նրա վերաբերյալ։
Տիկին Մայեստի վերջին շրջանում մեկնաբանությունները դիտարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել նրա սեփական, ինչպես նաև վերջինիս կողմից վկայակոչվող այլ հեղինակների մասնագիտական փորձը։ Այս առումով կարևորվում է այն փաստը, որ Մայեստը նախևառաջ հանդիսանում է բնապահպան ակտիվիստ, ով չունի հանքարդյունաբերական ոլորտում համապատասխան փորձ հանքերի դեմ բողոքելուց բացի, ինչպես նաև անհրաժեշտ է հաշվի առնել նրա հետ կապված կոռուպցիոն դեպքերը, որոնք տեղի են ունեցել նրա հետ նախկինում, կարևոր գործոններից է նաև գիտնականի կողմից անաչառ դիտարկումը, որ պետք է կատարվի ելնելով և հիմնվելով ներկայացված տվյալների վրա։ Մայեստի ողջ մասնագիտական կարիերան հիմնված է ծրագրերի դեմ պայքարին։ Նա մշտապես համագործակցում է տեղական խմբերի, հասարակական կազմակերպությունների կարգավորիչ մարմինների և ակտիվիստ խմբերի հետ՝ բողոքելով և ընդդիմանալով տարբեր ռեսուրսային և հանքարդյունաբերական ծրագրերի դեմ։ Հետևաբար նա չի կարող համարվել հանքարդյունաբերական ծրագրերի օբյեկտիվ և անաչառ գնահատող։ Մայեստը հանդիսանում է հանքարդյունաբերության ոլորտի մասնագիտացված ընդդիմախոս, ուստի ժամանակակից հանքարդյունաբերական ոլորտի մասով նրա գիտելինքներն ու իրազեկվածությունը սահմանափակվում է զուտ տեսական փնտրտուքներով։ Նա ունի բազմաթիվ հրապարակումներ երբևէ չի աշխատել որևէ հանքարդյունաբերական ընկերությունում կամ հանքարդյունաբերության խնդիրների լուծման խորհրդատվական ընկերությունում։
Կարդացեք նաև
Տիկին Մայեստը հայտնի է նաև կոռուպցիոն դեպքերով։ Մասնավորապես, շատ է խոսվել էկվադորում հանքավայրի շահագործման դեմ պայքարող հասարակական կազմակերպությունում նրա ակտիվ ներգրավվածության մասին։ Նա կեղծել է տվյալներ, դիտավորյալ ներկայացնելով ապատեղեկատվություն և անգամ հորինել է անկախ զեկույց՝ գրելով ինչ–որ անկախ մասնագետի անունից զեկույց և ներկայացնելով այն որպես անկախ մասնագետի օբյեկտիվ կարծիք։ Ընդ որում, նաև այդ դեպքի վերաբերյալ այս փաստաթղթում, դատարան որոշակի բացի մասնագիտական դիրքորոշումից հավելված ունենք, որտեղ ներկայացրել եմ որոշակի այդ դեպքի մանրամասները։ Էկվադորում քննված գործը կրկին հանքարդյունաբերական ծրագրի դեմ, գրավոր ներկայացված էությունն այն է ինչպես սույն գործով այնպես էլ այլ գործով կրկին մասնագիտական եզրակացություն տալու կարիք է եղել, տիկին Մայեստը տվել է իր գործընկերների հետ, հետո պարզվել է, որ իրականում կեղծ է, այլ նպատակներով է արվել։ Այդ գործի շրջանակներում քրեական գործ է հարուցվել ի վերջո տիկին Մայեստը իր բոլոր տված զեկույցներից հրաժարվել է։ Մայեստը եզրափակում է իր կողմից տրված վկայի ցուցմունքը հետևյալ հայտարարությամբ․ «Ես հրաժարվում եմ էկվադորի ծրագրի վերաբերյալ իմ բոլոր զեկույցներից վկայության և բոլոր և յուրաքանչյուր եզրակացությունից և արդյունքներից»։
Սրա վերաբերյալ նշեմ, որ մի տեսանյութ կա, որ էլ կրիչով դատարանին ներկայացրել եմ, ապացույցների հետազոտման փուլում այդ տեսանյութը նույնպես հետազոտել, նախապես ներկայացնեմ տիկին Մայեստի մասնակցությամբ այդ գործի շրջանակներում, թե ինչպես պետք է դատարանին կեղծ տվյալներ ներկայացնել և ստանալ իրենց ցանկալի դատական արդյունքը»։
Ընկերության փաստաբանը ստորերկրյա ջրերի քարտեզների վերաբերյալ հստակ հղումներ չարեց, թե որտեղ կարելի է տեսնել այդ քարտեզները, միայն պնդեց, որ ստորերկրյա ջրերի վերաբերյալ կան ուսումնասիրություններ, որոնք ներառված են ՇՄԱԳ-ում։
Հանրային լսումներում Ջերմուկ քաղաքը չներգրավվելը ընկերության ներկայացուցիչը պայմանավորեց, որ ազդակիր համայնք չի եղել, չեն ներգրավվել, ընկերությունը պարտավոր չէ բոլոր համայնքներում լսումներ կազմակերպել։ Սակայն մինչև ազդակիր համայնք ճանաչվելը ընկերությունը Ջերմուկում ոչ ֆորմալ քննարկումներ է կազմակերպել, որը՝ ըստ ընկերության փաստաբանի, դրական ցուցիչ է։
Մինչ դեռ Ջերմուկում հանրային լսումներ չանցկացնելը անգամ ազդակիր համայնք ճանաչվելուց հետո խոսում է այն մասին, որ համայնքը կընդդիմանա Ամուլսարի շահագործմանը հանրային լսումների ընթացակարգով կարձանագրվի փաստաթղթերում, իսկ դա չի բխում ընկերության շահերից:
Դատավարության ընթացքում հայցվոր կողմի փաստաբաններ Հայկ Ալումյանի, Նազելի Վարդանյանի և «Լիդիան Արմենիա» ընկերության փաստաբան Սայադ Բադալյանի միջև կայացած հարցուպատասխանին կարող եք ծանոթանալ տեսանյութում։
«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ