ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
N 1314 – Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ
ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը եւ Հայաստանի
Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ
որոշման հավելվածի 130-րդ կետը՝
1. Ստեղծել բուհական ուղղությունների ցանկը եւ բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ եւ հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 30-ը
մշակել եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել բուհական
համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք՝ դրանում
ներառելով.
1) նոր ձեւավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների եւ բովանդակության վերաբերյալ առաջարկություն.
2) նոր ձեւավորվող բուհերի կողմից իրականացվելիք կրթական ծրագրերի վերաբերյալ առաջարկություն, այդ թվում՝ ընթացիկ ծրագրերի հնարավոր միավորումների եւ նոր կրթական ծրագրերի ներդրման վերաբերյալ առաջարկություն.
3) նոր ձեւավորվող բուհերում ուսանողների կանխատեսվող քանակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վիճակագրական տվյալներ՝ վերջին 10 տարիներին տարեկան կտրվածքով բուհերից յուրաքանչյուրի (այդ թվում՝ մասնավոր) դիմորդների եւ շրջանավարտների վերաբերյալ.
4) ակադեմիական քաղաքում նոր ձեւավորվող բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություն.
5) համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների եւ գործառույթների վերաբերյալ տեղեկատվություն.
6) բուհական (ֆիզիկական, բովանդակային եւ իրավական ենթակառուցվածքը սահմանող) ստանդարտների վերաբերյալ առաջարկություն.
7) սպայական ուսումնական հաստատության բովանդակության վերաբերյալ հայեցակարգ՝ նկատի ունենալով, որ «սպայական ակադեմիայի» հիմնական առաքելությունը պետք է լինի պետականակենտրոն սպա պատրաստելը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երեւան