Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշխատելու նպատակով Հայաստան եկած ԵԱՏՄ եւ ՌԴ քաղաքացիները կացության խնդիր չեն ունենում. Իրինա Դավթյան

Նոյեմբեր 08,2022 12:21

«Ներհոսքը Հայաստան, հիմնականում ԵԱՏՄ անդամ եւ ՌԴ քաղաքացիներ են: Նրանք Հայաստանում օգտվում են աշխատանքային գործունեության հեշտացված ռեժիմից, ուստի առանձնակի խնդիրներ չեն առաջացել այս ընթացքում»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ասաց ՀՀ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ աշխատանքային խնդիրների են բախվել մինչ օրս Հայաստան եկած օտարերկրյա քաղաքացիները, որոնց թիվը, վերջին շրջանում, բավական մեծ է: Տիկին Դավթյանը մանրամասնեց, որ այդ անձանց եւ նրանց ընտանիքի անդամների՝ Հայաստանում գտնվելու թույլտվությունը կազմակերպվում է աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ առանց հավելյալ փաստաթղթերի անհրաժեշտության: Բացի այդ, գործում է առցանց հարթակ, որի միջոցով հնարավոր է հեշտացված տարբերակով ստանալ կացության օրինականությունը հավաստող տեղեկանք՝ ընդամենը մեկ անգամ այցելելով ծառայություն՝ տեղեկանքը ստանալիս:

Իրինա Դավթյան

Ինչ վերաբերվում է ինքնազբաղված աշխատողներին, ովքեր Հայաստանում աշխատանքային պայմանագիր չունեն, գործող օրենսդրությամբ, նրանց համար նախատեսված է առանց լրացուցիչ փաստաթղթերի, երկրում գտնվել 180 օր: Կառավարությունում քննարկում են հարեւան Վրաստանի օրինակով՝ տվյալ խմբի համար, երկրում գտնվելու թույլտվությունը 360 օր սահմանել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930