Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ շուտափույթ խաղաղության պայմանագրի: Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո:
«ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի նախաձեռնությամբ Վաշինգտոնում հանդիպում ունեցա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Ես վերահաստատեցի Ադրբեջանի հանձնառությունը և պատրաստակամությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտափույթ խաղաղության պայմանագրի կնքման հարցում, ինչպես նաև կոչ արեցի զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խաթարել այդ գործընթացը»,- գրել է Բայրամովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
At the initiative of @SecBlinken had a meeting with Armenian FM @AraratMirzoyan in #WashingtonDC. I reiterated #Azerbaijan’s commitment & readiness for the soonest conclusion of the 🇦🇿🇦🇲 #peace agreement, and urged to refrain from actions that would undermine the process. pic.twitter.com/xTyJ9q15FH
— Jeyhun Bayramov (@Bayramov_Jeyhun) November 8, 2022