«Իրավունքի» զրուցակիցն է Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
— Պարոն Մելքոնյան, Փաշինյանը ԱԺ-ում տնտեսական «բումի» մասին խոսեց: Իրականության մեջ այդ բումը ինչո՞ւ տեսանելի չէ:
— Գիտեք, մինչեւ հեղափոխությունը ամբողջ երկիրը խոսում էր աղքատության մասին, հիմա ես էլ չեմ լսում, որ աղքատություն կա, սաղս հավասար ապրում ենք: Էն ժամանակ ամեն օր փողոցներում մուրացկանների էի տեսնում, հիմա սաղ Երևանում մի երկու տեղ գտնեք, թե չէ: Էնպես որ, մեր իշխանության օրոք անգամ մուրացկանների քանակն է քչացել: Հա, թանկությունները շատ են, բայց դե ամբողջ աշխարհում թանկություն է, հիմա մեր կառավարությունը ի՞նչ անի, որ սենց ա, էս էլ կանցնի, բոլորս էլ հավասար ապրում ենք:
— Այլ բանից խոսենք: ՊՆ-ն որոշ զորամասեր է հանել աճուրդի, այն դեպքում, երբ խոսում ենք ուժեղանալու, պրոֆեսիոնալ բանակ կառուցելու մասին:
Կարդացեք նաև
— Մի մոռացեք, որ մենք ժամանակին ունեցել ենք հարյուր հազարանոց բանակ, ունեցել ենք հսկայական անկապ տարածքներ: Բայց եթե մենք գնում ենք պրոֆեսիոնալ բանակի, մեզ էդքան տարածք էլ պետք չի: Դրա համար էլ էդ տարածքները հանձնվում են կառավարման տվյալ տարածաշրջանին, ովքեր էլ տնօրինում են տարածքի ճակատագիրը:
— Լավ ասացիք՝ ունեցել ենք հարյուր հազարանոց բանակ: Փաստորեն, նախկինները մարտունակ բանակ տվեցին, այս իշխանությունը չկարողացավ այն զարգացնել:
— Մարտունակ բանակ ասելով՝ առաջին հերթին պետք է հասկանալ, որ զինվորները հոգեպես պատրաստ են պատերազմի, այդ ոգին մեր զինվորների մեջ միշտ եղել է: Բայց մենք զինվորներին ի՞նչ սպառազինություն ենք տվել, պետք է խոսենք, թե ինչո՞ւ սպառազինություն չգնեցինք, ինչու չգնեցինք այն սպառազինությունը, որը մեզ պետք էր: Մենակ զինվորով հաղթանակ էինք տանելո՞ւ: Համապատասխան սպառազինություն պետք է լինի, որ մենք կարողանանք ինչ-որ խնդիրներ լուծել (ուզում է ասել, որ «Իսկանդերը» եւ «Սմերչը» վա՞տ սպառազինություն են- հեղ.):
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում