Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կա երկու գործոն՝ ըստ միջազգային տվյալների, որ ներառված են մեր տնտեսական աճում՝ ՌԴ-ից եկածներ եւ դրամական փոխանցումներ, որոնք, սակայն, տնտեսական աճի պինդ հիմք չեն․ «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 08,2022 10:52

Երբ Համաշխարհային բանկը հրապարակեց աշնանային զեկույցը, մեզ վերաբերող գնահատականն այն էր, որ ՀՀ-ի տնտեսությունն ավելի լավ վիճակում է, քան սպասելի էր։ Այն է՝ ըստ ՀԲ-ի նոր կանխատեսումների, այս տարի մեր երկրում տնտեսական աճը կկազմի 7 տոկոս։ Զեկույցում նաեւ նշվում է, որ մեր տնտեսությունը շահել է Ռուսաստանից եկածների եւ դրամական փոխանցումների հաշվին։ Բացասական գործոններ են մեջբերվել սահմանային լարվածությունն ու գնաճային ճնշումները։ Մեր երկրում 43.1 տոկոս աղքատության մակարդակ է կանխատեսել Համաշխարհային բանկը։ Այսինքն՝ ՀԲ-ն կանխատեսել է 7 տոկոս աճ եւ 43.1 աղքատության աճ։

ՀԲ-ի թվերին զուգահեռ կան ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տվյալները: «rbc.ru»-ն նոյեմբերի 5-ին նյութ է հրապարակել «ԱԴԾ-ն բացահայտել է ռուսաստանցիների՝ արտերկիր ուղեւորությունների թիվը. ինչպես մոբիլիզացիան փոխեց ճանապարհորդությունների ուղղությունները» վերտառությամբ։ Ըստ ԱԴԾ տվյալների՝ հուլիսից մինչեւ սեպտեմբեր Հայաստան այցելող ռուսների թիվը ռեկորդային է եղել։ «Հուլիս-սեպտեմբերին Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան, Մոնղոլիա եւ Աբխազիա մեկնած ռուսաստանցիների թիվը ռեկորդային է եղել հինգ տարվա ընթացքում»,- գրում է «rbc.ru»-ն։ Սա հավելում է, որ հուլիս-սեպտեմբերին Հայաստան է մուտք գործել 267 հազարից մի փոքր ավելի մարդ, ինչը եռամսյակի առավելագույն ցուցանիշն է առնվազն 2018-ից։ Դրանցից 149 հազարի դեպքում սահմանը հատելիս ուղեւորության պատճառ է նշվել մասնավոր, 94 հազարում՝ զբոսաշրջության նպատակը, 15,5 հազար դեպքում նշվել է տրանսպորտային միջոցների սպասարկող անձնակազմի հեռանալու մասին։ 2021 թ. նույն ժամանակահատվածի համեմատ դեպի երկիր գործուղումների թվի աճը կազմել է 56 տոկոս, 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 39 տոկոս։

Փաստորեն՝ կա երկու գործոն՝ ըստ միջազգային տվյալների, որ ներառված են մեր տնտեսական աճում՝ ՌԴ-ից եկածներ եւ դրամական փոխանցումներ, որոնք, սակայն, տնտեսական աճի պինդ հիմք չեն։ Սա նշանակում է՝ եթե հոսքերը դադարեն, ապա անկում կարձանագրենք։ Հիմա՝ հոսքերի ու փոխանցումների համապատկերում հասկանալի է դառնում չէ՞, թե ինչու են ծառայությունների եւ առեւտրի ոլորտները աճ գրանցել։

Այս ամենը համադրենք մեկ այլ թվով՝ գյուղոլորտին առնչվող։ Այստեղ պարբերաբար անկում է գրանցվում։ Միայն այս տարվա առաջին կիսամյակում այդ անկման ցուցանիշը 5.5 տոկոս է։ Եթե պաշտոնական այս թվին հավելում ենք նաեւ այն, որ գյուղոլորտում զբաղված է մեր բնակչության 1/3-ը, ապա պատկերն ավելի ակնառու է դառնում։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930