Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անցել է 17 տարի, «Հին Երեւան» նախագիծը չի իրականացվել։ Իսկ այն, ինչ արդեն կառուցված է, շատ հեռու է թամանյանական Երեւանից․ «Հրապարակ»

Նոյեմբեր 08,2022 10:36

Դեռեւս նախկինների թվերից մեկնարկած «Հին Երեւան» նախագիծը, որի մեկնարկը տրվել է հեռավոր 2005 թվականին, ոչ մի կերպ չի ստացվում ավարտին հասցնել։ Հիշեցնենք, որ այս ծրագրի իմաստը Երեւանի կենտրոնում հին թամանյանական քաղաք ստեղծելն է։ Երբ 2000-ականներին քանդում էին Աբովյան, Արամի փողոցի շինությունները, դրա դեմ պայքարող երեւանցիներին հավատացնում էին, որ այդ շենքերը չեն ոչնչացվելու, քարերը համարակալվելու են՝ տեղափոխվեն Աբովյան-Կողբացի փողոցների միջնամաս։ Սակայն անցել է 17 տարի, «Հին Երեւան» պրոյեկտը չի իրականացվել։ Իսկ այն, ինչ արդեն կառուցված է, շատ հեռու է թամանյանական Երեւանից։ Քաղշինկոմիտեի նախագահն ու Երեւանի քաղաքապետը մեզ այս հարցով դժվարացան լիարժեք պատասխան տալ, թե երբ են նախատեսում շինարարությունն ամբողջությամբ ավարտել։

Այստեղ շինարարություն են անում մի շարք կազմակերպություններ, մասնավորապես՝ մի կտորը պատկանում է Վարդան Սրմաքեշին, մի հատվածը՝ Խաչատուր Սուքիասյանին։ Այլ կառուցապատողներ էլ կան։ Սակայն խնդիրն այն է, որ դեռեւս բնակիչներին պատկանող հողեր կան, որ պետք է նրանցից գնվեն։ Բնակիչներն ու կառուցապատողները չեն կարողանում համաձայնության գալ։ Քաղշինկոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ասաց․ «Ընթացքի մեջ է, հստակեցումներ կան արդեն, առաջիկայում կառավարության որոշման նախագիծ կլինի՝ որոշակի ժամկետի երկարացման։ Խնդիրը հիմնականում իրացման գործընթացներն են։ Ամեն ինչ հստակեցված է, էսօր կարեւորն այն է, որ կամքը կա»։ Հիշեցնենք, որ նախագիծը մի քանի անգամ, կառավարության որոշմամբ, երկարացվել է։

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ասաց, թե «Հին Երեւան» նախագծի հետ կապված՝ իրավական խնդիր կա։

«Այսինքն՝ նախագիծը մշակույթի նախարարությունում չի անցել, բայց իրենք շինարարությունը սկսել են, հետո մշակույթի նախարարությունը, այնուամենայնիվ, դրական եզրակացություն է տվել։ Էնտեղ փաստաթղթային խնդիր կա, ոչ թե խախտում է եղել, կամ՝ իրավական առումով, գուցե, կարող ենք գնահատական տալ, որ խախտում է եղել, բայց ժամանակի անհամապատասխանություն է եղել։ Էս պահի դրությամբ երկու կառուցապատող դատարան է դիմել, մեկն ասում է, որ ապօրինություն չի եղել, որ ինքը սարքել է»,-ասաց Հրաչյա Սարգսյանը։

Նա եւս նշեց, որ այնտեղ նաեւ իրացման, տարածքների օտարման խնդիր կա։ Բայց դժվարացավ որեւէ խոստում տալ, թե երբ կավարտվի այդ ծրագիրը։ «Եկեք խոստում չտամ, ամբողջական ինֆորմացիայի էս պահի դրությամբ չեմ տիրապետում, քանի որ էդ ծրագիրը, որպես այդպիսին, խնդիրներն էնքան մեծ են, որ կառավարության հետ ենք դա քննարկում»,-ասաց քաղաքապետը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930