Ո՞վ կսպասեր, որ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններն անգամ կարող են կեղծվել եւ կեղծվել այդպես անամոթաբար։ Եվ դա կարող է կեղծել մի կուսակցություն, որն օրնիբուն գլուխ է գովում, թե մաքուր ընտրությունների կնքահայրն է եւ իր՝ իշխանության գալուց հետո Հայաստանում ընտրություններն այլեւս չեն կեղծվել եւ երբեք չեն կեղծվելու։ Հենց որպես մաքուր ընտրությունների կազմակերպիչ են նրանք միջազգային կառույցների ու եվրոպացիների հիացմունքին արժանանում։ Եվ նախկին իշխանությունների ամենամեծ արատն էլ ընտրությունների կեղծումն էր, մարդու ընտրական իրավունքի ոտնահարումը։
Պարզվեց՝ դա էլ է միֆ, փուչիկ, կեղծիք։ Սրանք անգամ իրենց ներսում՝ յուրային ՔՊ-ականների մեջ չեն հանդուրժում ոմանց եւ ամեն ինչ անում են, որ ոչ թե կուսակցության անդամների կամքով ձեւավորվի ղեկավար մարմինը, այլ՝ մի խումբ մարդկանց։
Արմինե Օհանյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում