Իզուր չէ, որ թթվեցրած կաղամբը «սուպերֆուդ» է համարվում․ այն այնքան հարուստ է սննդանյութերով և այնքան քիչ կալորիաներ ունի, որ կարող է դառնալ ամենօրյա սննդակարգի կարևոր բաղադրամաս՝ հոգալով ձեր առողջության մասին, իսկ այս սեզոնին այն պարզապես «պարտադիր է» օգտագործման համար։
Ֆերմենտացման ժամանակ կաղամբը փոխազդում է կաթնաթթվային բակտերիաների հետ, տեղի է ունենում կաթնաթթվային խմորում․ այդպիսով կաղամբը վերածվում է ֆերմենտներով և օգտակար բակտերիաներով հագեցած, հեշտ յուրացվող սննդի։
Կաղամբը թթվեցնելը առանձնապես բարդ գործընթաց չէ․ անհրաժեշտ է մանր կտրատել այն, տրորել աղով ու թողնել մի քանի օր սեփական հյութի մեջ։ Այդ ընթացքում լակտոբակտերիաները գլյուկոզն ու ֆրուկտոզը վերածում են կաթնաթթվի՝ պայմաններ ստեղծելով օգտակար բակտերիաների աճի համար։ Ի դեպ, այդ միջավայրում ախտածինները չեն բազմանում։
Կարդացեք նաև
Թթվեցրած կաղամբի քիմիական բաղադրությունը
100 գրամ թթվեցրած կաղամբը պարունակում է օրական անհրաժեշտ վիտամին C-ի 25% -ը․ ահա ևս մեկ պատճառ շնչառական վիրուսների սեզոնին այն ավելի հաճախ օգտագործելու համար։
Այս մթերքը նաև հարուստ է հետևյալ վիտամիններով ու հանքանյութերով՝
- վիտամին В6, К, ֆոլաթթու,
- երկաթ,
- մանգան,
- պղինձ,
- կալիում,,
- ցինկ,
- ֆոսֆոր և այլն։
Թթվեցրած կաղամբը ապահովում է՝
Լավ մարսողություն
Ինչպես նշվեց վերևում, թթվեցրած կաղամբը հարուստ է բազմաթիվ օգտակար միկրոօրգանիզմներով։ Կաթնաթթվային բակտերիաները, որոնք պրոբիոտիկներ ու պրեբիոտիկներ են համարվում, նպաստում են աղիների միկրոֆլորայի բարելավմանը։ Թթվեցրած կաղամբի շնորհիվ աղիքային միկրոֆլորան արտադրում է հատուկ նյութեր, որոնք օգնում են կանխարգելել դիաբետի ու ճարպակալման զարգացումը։
Գեղեցիկ վարսեր ու եղունգներ
Թթվեցրած կաղամբը նաև հարուստ է յոդով ու նիկոտինաթթվով, որոնք մազերին փայլ և ուժ են հաղորդում, ինչպես նաև ամրացնում են եղունգները։
Ընդհանուր ինքնազգացողության լավացում
Թթվեցրած կաղամբի կանոնավոր օգտագործումը թույլ է տալիս ազատվել թունավոր նյութերից՝ կանխարգելելով ամենատարբեր հիվանդություններ, որոնք սերտորեն կապված են աղիների միկրոֆլորայի հետ։
Ցելյուլիտի դեմ պայքար
Կաղամբը հարուստ է կանանց համար այնքան կարևոր վիտամին К-ով, որը պատասխանատու է կոլագենի արտադրման համար։ Կոլագենը սպիտակուց է, որի մաշկը հարթ ու առաձգական է դարձնում։
Սրտի առողջության բարելավում
Վիտամին К-ն օգնում է կանխարգելել խցանումներն անոթներում՝ նվազեցնելով սրտի հիվանդությունների զարգացման վտանգը։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութը տեղեկություններ է պարունակում հետևյալ աղբյուրից։