Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան․ Դժվար թե ամբողջ աշխարհում քիչ թե շատ մտածող մարդ գտնվի, ով կհավատա, թե Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քրեական բնույթի է․ «Փաստ»

Նոյեմբեր 08,2022 08:30

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց, որ դժվար թե ամբողջ աշխարհում որևէ ադեկվատ, քիչ թե շատ մտածող մարդ գտնվի, ով կհավատա, թե Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քրեական բնույթի է:

«Արմեն Աշոտյանն այս քաղաքական վարչախմբի ամենասուր, ամենագրագետ, ամենաինտելեկտուալ ընդդիմադիրներից՝ թոփ հնգյակի մեջ մտնող քաղաքական գործիչներից մեկն է, որը հիմնավոր փաստաթղթերով, հիմնավորումներով ու քաղաքական գրագիտությամբ է քննադատում իշխանություններին: Բնականաբար, դա շատ վտանգավոր է այս իշխանությունների համար: Ցանկացած ռեժիմ, մանավանդ, եթե այդ ռեժիմն ուզում է, իբր, ժողովրդավարության կղզյակ ներկայանալ, իր քաղաքական հակառակորդին չեզոքացնելու համար ոչ թե քաղաքական, այլ քրեական երանգ է տալիս: Եթե հանկարծ Աշոտյանի նկատմամբ նման դրսևորումներ լինեն, նա կհամալրի Հայաստանում արդեն իսկ առկա քաղբանտարկյալների շարքերը: Պարզ է, որ քաղաքական հետապնդման խնդիր է դրված:

Վիգեն Հակոբյան

Ուղղակի փորձում են լռեցնել ամենագրագետ և ամենապայքարող տեսակը: Սա տեսակի պայքար է՝ քաղաքական, մարդկային տեսակի պայքար: Սակայն, ինչպես ասում են, հարձակվել են՝ թող պաշտպանվեն, որովհետև Արմեն Աշոտյանը ինտելեկտով, համարձակությամբ, տրամաբանությամբ, նաև իր արտաքին կապերով ու մեծ ռեսուրսով կարող է ծածկել իշխանական վերնախավի մի զգալի մասը: Ակնհայտ է նաև, որ սա արտաքին աշխարհում քաղաքական հետապնդում է ընկալվելու»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Վիգեն Հակոբյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930