Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ոստիկանությունը Երևանում կանխել է մինչև ատամները զինված «ռազբորկան»։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ժամը 20։30-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցում մի խումբ երիտասարդների միջև զինված «ռազբորկա» է տեղի ունենում։
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 1 հատ մարտական թմբուկավոր ատրճանակ, իսկ Mazda 6 մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին մեկ այլ մարտական զենք, և ավտոմեքենայի դռան գաղտնի վայրում մեկ այլ մարտական զենք։ Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ Արմեն Վարդանյանի գլխավորությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների մեջ կան «ոսկե երիտասարդներ», մի մասին էլ ոստիկանությունը որոնում է ու պարզել է նրանց ինքնությունը։ Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հայտնում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում