«Թե Վալդայից առաջ, թե հետո գլոբալ առումով փոփոխություն չեղավ, պարզապես հստակեցվեց որոշակի գործընթացների տրամաբանությունը»,- «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
Նա հիշեցրեց՝ բազմիցս ասել է, որ ամենամեծ հիմարությունը կլինի այն, եթե այս իշխանությունը փորձի խոշոր խաղացողների հակասության վրա խաղալ։ Սակայն նկատեց․ «Բայց ընտրեցին այդ տարբերակը՝ խաղալ հակասությունների վրա։ Այդ հակասական խաղը բերեց կոշտագույն առճակատման՝ պայմանական արևմուտք-արևելք։ Արևելքը ոչ միան ՌԴ-ն է, այլև Իրանը»։
Ըստ Արման Աբովյանի՝ Վալդայի հայտարարությունները ոչ այնքան ուղղված էին ադրբեջանական կամ հայկական կողմին, այլ դրանց միջոցով հանրայնացվեցին խորքային խնդիրները, որոնք առաջացել էին մինչև Վալդայի քննարկումները․ «Վալդայն ազդարարեց, որ Ռուսաստանը հասկանում է՝ արևմտյան նախագծի հիմքում պառկած է ռուսական ռազմադիվանագիտական և ռազմաքաղաքական ներկայության նվազեցումը, նրան տարածաշրջանից դուրսբերումը»։
Հարցին՝ իսկ ի՞նչ պիտի անեն ոչ իշխանական համակարգերը, Արման Աբովյանը պատասխանեց․ «Մենք պետք է հասկանանք, որ ոչ իշխանական, լծակներ չունեցող համակարգերի դերը միջպետական հարաբերությունների կարգավորման գործում ցածր է օբյեկտիվ պատճառներով։ Այդ պետություններն աշխատում են այն համակարգի հետ, որն ի զորու է որոշումներ ընդունել։ Այստեղ պետք է հույս չփայփայել, որ հնարավոր է արտաիշխանական ձևաչափերով աշխատել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ