«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Գրքի օրվա առիթով օրեր առաջ Ալավերդիի Հրանտ Մաթևոսյանի անվան համայնքային գրադարանում հանդիպեցի ընթերցասերների հետ։
Քննարկման համար ընտրել էի իմ սիրելի գրքերից մեկը՝ Տարոն Սիմոնյանի «ԱՐԲԱՆԷ»-ն, որը նվիրված է հայ ազգի, մեր ժողովրդի էության քաղաքակրթական հասունացման ընթացքին։
Ամենաոգեշնչողն այն էր, որ իմ հայրենի քաղաք-ծննդավայրի երիտասարդներն ու պատանիները կառուցողական քննարկում էին վարում՝ լցված ապագայի նկատմամբ մեծ հավատով ու լավատեսությամբ։
Այս երիտասարդներից յուրաքանչյուրը հստակ գիտակցում է, որ մեր ազնվությամբ, մեր նվիրվածությամբ ու օրինակելի վարքով կարող ենք փոխել պատմության ընթացքը, նպաստել իրապես դրական ու շոշափելի փոփոխություններին։
Կարդացեք նաև
Ապրելու Ալավերդիում ապրում են պայծառ երիտասարդներ։