Նոյեմբերի 7-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հյուրընկալեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Երեւանի ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովին եւ այլոց:
Սերգեյ Կոպիրկինը շրջեց բուհի թանգարանով` մինչև կսկսվեր միջոցառումը:
Միջոցառման բացումն արեց համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը` ողջունելով դեսպանի այցը համալսարան և համառոտ ներկակացնելով Բրյուսովի անվան համալսարանի պատմությունը, ռուսերենով ուսուցանվող մասնագիտությունների ցանկը, ուսումնառող ուսանողների քանակը:
Ռեկտորն ընդգծեց, որ համալսարանը համագործակցում է ռուսական մի շարք բուհերի հետ, ԱՊՀ ցանցային համալսարանների մաս է կազմում:
Կարդացեք նաև
ՀՀ-ում ՌԴ դեսպանը հույս հայտնեց, որ Բրյուսովի անվան համալսարանի և ռուսական բուհերի համագործակցությունը կշարունակվի։
Սերգեյ Կոպիրկինը նկատեց նաև, որ ԲՊՀ-ն ավանդաբար Հայաստանի և Ռուսաստանի միջև հումանիտար ու մշակութային համագործակցության մեջ իր առանձնակի դերն ունի: Դեսպանը Ռուսաց լեզվի և մշակույթի (ՌԼՄԿ) կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Միխայիլ Ամիրխանյանին փոխանցեց «Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում մեծ ավանդի համար» ՌԴ նախագահի կողմից շնորհված Պուշկինի անվան պատվո մեդալը:
Միքայել Ամիրխանյանը ներկայացրեց իր կողմից հավաքագրված, խմբագրված մի քանի գրքերի համառոտ բովանդակությունները, ապա դրանք նվիրեց դեսպանին:
Միջոցառման եղրափակիչ մասում Ս. Կոպիրկինը պատասխանեց դասախոսների և ուսանողների հարցերին:
Նատալի ՄԻՆԱՍՅԱՆ
ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնի ուսանողուհի