Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌՀԽ բյուջեի նախագիծը խորհրդարանում քննարկվեց 6,5 րոպեում

Նոյեմբեր 07,2022 21:30

2023 թվականի բյուջեով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին կհատկացվի 374 մլն 132 հազար դրամ՝ երկու ծրագիր իրականացնելու համար: 2022 թվականի համեմատ մոտ 35 մլն աճը պայմանավորված է աշխատավարձի բարձրացմամբ: Այս մասին այսօր խորհրդարանում 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Եկող տարի հանձնաժողովը կիրականացնի տեսալսողական մեդիայի ոլորտի կանոնակարգման ծրագիր, դրա նպատակն է՝ հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովումը, տեսալսողական ոլորտի վերահսկումը եւ կարգավորումը: Իսկ դրա նպատակն, ըստ Տիգրան Հակոբյանի, հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության բարձր մակարդակի, մրցակցային հավասար պայմանների, տեսալսողական ոլորտում օրինախախտումների նվազեցման, հեղինակային իրավունքի պահպանության, ոլորտի համաչափ զարգացման ապահովումն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին 2023 թվականին կհատկացվի 7,676.2 մլն դրամ: Հանրային հեռուստաընկերությանը կհատկացվի 11 մլրդ դրամ: Հանրային ռադիոընկերությանը նախատեսվում է հատկացնել 956 մլն դրամ: Ոլորտի բյուջեի նախագծի քննարկումը խորհրդարանում տեւեց 6,5 րոպե:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930