Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ պատգամավորներից մեկը Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին փոխանցեց քաղաքացիների դժգոհությունները՝ քաղաքապետարանն ուշացնում է քաղաքացիների դիմումների պատասխանները, դժվարանում է սեփականության իրավունքի վկայական ձեռք բերելը, մարդիկ ուզում են տուն կառուցել, սակայն գործընթացը երկարում է՝ քաղաքապետարանի ուշ պատասխանելու պատճառով։
«Ես ձեզ վստահեցնում եմ, քաղաքացիներն էլ գիտեն, ես շաբաթը երեք օր շինթույլտվություն եմ տալիս։ Երեքշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը ես շինթույլտվություններ եմ ստորագրում։ Չկա դեպք, որ շինթույլտվությունների փաթեթը պատրաստ լինի, ու ես չստորագրեմ»,-պատասխան ասաց քաղաքապետը։
Նրա խոսքով՝ համակարգը բավականին հետ է, այո, գործընթացը երկար է տեւում եւ փաստաթղթեր հավաքելը երկարատեւ աշխատանք է․ «Քաղաքացիների դժգոհությունները շատ դեպքերում արդարացի en, իրենք նորարարական տեխնոլոգիաներ, iPhone 14, չգիտեմ․․․ ընկալումները տենց են, եւ ինքն ակնկալում է, որ պետական ապարատն էլ պետք է տենց աշխատի։ Մենք բավականին հետ ենք մնացել արտաքին աշխարհից»։
Նա նաեւ հավելեց՝ քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխություններ են իրականացնելու, որից հետո էականորեն կբարելավվի քաղաքացիների դիմումների պատասխաններ տրամադրելու համակարգը, դրան զուգահեռ պետք է նաեւ թվայնացնեն գործընթացը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ